News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հունիսի 18-ին, ժամը 08.30-ի սահմաններում, Երեւան-Սեւան ճանապարհի 33-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-21074» եւ «ԲՄՎ-525»  մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետեւանքով «ԲՄՎ- 525»-ի ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե հունիսի 18-ին, ժամը 13.00-ի սահմաններում, Գյումրի-Ջրառատ ճանապարհի 6-րդ կմ-ին` Կառնուտ գյուղի մոտ, «Օպել-Աստրա»  մակնիշի ավտոմեքենա է շրջվել, ինչի հետեւանքով վարորդը եւ ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Հունիսի 18-ին, ժամը 21.30-ի սահմաններում, Կիեւյան փողոցի թիվ 6 շենքի մոտ  «Լեքսուս»  մակնիշի ավտոմեքենա է բախվել «ՎԱԶ-2106»-ի, որն էլ բախվել է մեկ այլ «ՎԱԶ-2106»-ի, ինչի հետեւանքով վերջինիս ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Հունիսի 18-ին, ժամը 23.00-ի սահմաններում, «ՎԱԶ-21074»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը Հ. Հովսեփյան եւ Եղբայրության փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել Մյասնիկյան գյուղի 24-ամյա մի բնակչուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Բոլոր դեպքերով կատարվում է քննություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ