News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Տաջիկստանում գիրք են հրատարակել նվիրված Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւին: Գիրքը կոչվում է. «Աշխատանքի տիրակալը. Նուրսուլթան Նազարբաեւը` աշխատավոր քաղաքականության մեջ»:

Գրքի հեղինակը տաջիկ գրող Վահիդ Գաֆֆորին է, ով մի շարք ստեղծագործություններ է գրել նաեւ Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի, ինչպես նաեւ Չեչնիայի առաջին նախագահ Ահմադ-Հաջի Քադիրովի մասին:

Գրքի համահեղինակ եւ պատասխանատու խմբագիր է դարձել Տաջիկստանի նախագահի արտաքին հարաբերությունների գծով ավագ խորհրդական Զաֆար Սայիձոդը, հաղորդում է Lenta.ru-ն` վկայակոչելով Տաջիկստանի ԱԳՆ-ին:

Գիրքը հրատարակվել է երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների ստեղծման 20-ամյակի տոնակատարությունների նախաշեմին:

Գիրքը մի քանի ենթավերնագրեր ունի. «Նախագահ, ում սիրում են», «Աշխատանքի տիրակալը», «Պողպատե կամքով քաղաքական գործիչը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ