News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Ուժեղացված ծառայության շրջանակներում կատարելով ՀՀ ոստիկանության պետի  հանձնարարականը` ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները հունիսի 11-17-ն ընկած ժամանակահատվածում  Ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք են  բերման ենթարկել 113 տրանսպորտային միջոց:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ մեքենաներից 37-ի խլացուցիչներն առանց համապատասխան  թույլտվության  վերասարքավորած են եղել աղմուկով երթեւեկելու համար, 32 վարորդ  մեքենաները վարել են ոչ սթափ վիճակում, 40 տրանսպորտային միջոց վարել են առանց համապատասխան փաստաթղթերի, իսկ 4 մեքենաների վրա  տեղադրված են եղել  գերհզոր  հատուկ ձայնային ազդանշաններ արձակելու սարքավորումներ:

Նշված վարորդների նկատմամբ կազմվել են համապատասխան վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ