News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայաստանում նվազագույն աշխատավարձի մակարդակն առնվազն կկրկնապատկվի: Այդ մասին նշված է ՀՀ կառավարության գործունեության ծրագրում:

Նշենք, որ 2012 թ. հունվարի 1-ից նվազագույն աշխատավարձը Հայաստանում 32.5 հազ. դրամ է: Համեմատության համար` նվազագույն աշխատավարձը 2001 թ. 5 հազ դրամ էր, 2006 թ.` 15 հազ. դրամ:

Նվազագույն աշխատավարձի բարձրացումը տնտեսությունում կխթանի աշխատավարձերի ընդհանուր աճը: 2012թ. ապրիլի դրությամբ միջին աշխատավարձը հանրապետությունում կազմում է 118.5 հազ. դրամ: Համեմատության համար` 2001 թ. միջին աշխատավարձը կազմում էր 24.5 հազ. դրամ, 2006 թ.` 62 հազ. դրամ;

Ըստ նախնական հաշվարկների` եթե առաջիկա 5 տարում նվազագույն աշխատավարձը կրկնապատկվի, ապա միջին աշխատավարձը կգերազանցի ամսական 200 հազ. դրամը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ