News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Դեկտեմբեր 01
Տեսնել լրահոսը

Հունիսի 18-ի առավոտյան Ղազախստանի եւ Չինաստանի սահմանին կորած ղազախստանցի սահմանապահները հայտնաբերվել են ծառայության վայրից 18 կմ հեռավորության վրա:

Ըստ Ղազախստանի ազգային անվտանգության հանձնաժողովի հաղորդագրության` դասալիքները հայտնաբերվել են Արեւելաղազախստանյան մարզի Ժանաթալափ բնակավայրի մոտ, հաղորդում է Tengri News-ը:

Ինչպես հայտնել էր  NEWS.am-ը, հունիսի 18-ի առավոտյան 11 սահմանապահներ ինքնակամ առանց զենքի փախել էին սահմանային ուղեկալից: Սահմանային ուղեկալի ղեկավարը սկզբում փորձել էր ինքնուրույն կազմակերպել  զինծառայողների որոնումը: Հրամանատարությանը պատահարի մասին նա հայտնել էր միայն հունիսի 18-ի երեկոյան: Ռազմական դատախազությունը քրեական գործ է հարուցել:  

Ենթադրվում է, որ  պատճառը եղել են փոխհարաբերությունները:

Սահմանապահների կորստի նկատմամբ ուշադրությունը կապված է ղազախստանյան այլ ուղեկալում  պատահարի հետ` Չինաստանի սահմանի մոտ գտնվող Ամաթայի շրջանի «արքանգերգենի»: Մայիսի վերջերին այնտեղ հայտնաբերվել էին 14 սահմանապահների դիակներ: Միակ ողջ մնացածը 20-ամյա  շարքային Վլադիսլավ Չելախն է եղել, որը հետագայում ձերբակալվել է եւ խոստովանել  ծառայակիցների սպանությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ