News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հեռուստահաղորդավարուհի Քսենյա Սոբչակը եւ ընդդիմադիր Իլյա Յաշինը, կարծես թե, որոշել են հասարակությունից չթաքցնել իրենց հարաբերությունները: Վերջապես Քսենյան իսկական սեր է գտել, վստահ են հեռուստահաղորդավարուհու մտերիմները:

Երեկ նրանք միասին էին եկել «Արծաթե հողաթափեր» մրցանակի հանձնման արարողությանը: Մինչ այդ նրանց միասին էին տեսել հանրահավաքներում «Դոժդ» հեռուստաալիքի եթերում: Վերջին հարցազրույցներից մեկում էլ երիտասարդները որոշել էին պատմել իրենց հարաբերությունների մասին:

«Երբ ես ծանոթացա Քսենյայի հետ, գլամուրն ինչ-որ տեղ կորավ: Ես տեսա ժիր, նորմալ մարդ, նորմալ արժեքներով, որը շատ դժվար էր տեսնել ժամանցային հեռուստաալիքների եթերում»,- խոստովանել է Յաշինը:

Ի պատասխան Սոբչակը եւս որոշել է անկեղծ լինել: «Անկեղծ խոստովանություն կանեմ. ես Իլյա Յաշինի ազդեցության տակ եմ»,-ասել է նա:

Ի դեպ, մինչ այդ երիտասարդները  չեն հրապարակել իրենց հարաբերությունների մասին: Նույնիսկ Քսենյայի մայր Լյուդմիլա Նարուսովան նախընտրել է լռել: «Կարդացեք, թե ինչքան հիմարություններ են գրել վերջին ամիսներին: Հենց Քսյուշան  տղամարդու ընկերակցությամբ է հանդես գալիս, անմիջապես սիրավեպ են կարծում», - դժգոհել է նա «utro»-ի թղթակցի հետ զրույցում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ