News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է ռոումինգում գտնվող Beeline բջջային կապի բաժանորդների համար «Թեժ ամառ» ծառայության մեկնարկի մասին:  Ծառայությունը հնարավորություն է  տալիս հաճախորդին գտնվելով ռոումինգում ցանկացած երկրում, ցանկացած օպերատորի ցանցում ստանալ զանգեր 0 դրամ սակագնով` խոսակցության առաջին երկու րոպեների ընթացքում: 3-րդ րոպեից սկսած մուտքային զանգի արժեքը հաշվարկվում է 400 դրամ/րոպե սակագնով: Ելքային զանգերը հաշվարկվում են համաձայն համապատասխան սակագնային գոտու:

«Թեժ ամառ» ծառայությունից կարող են օգտվել Beeline բջջային կապի հետվճարային եւ կանխավճարային համակարգերի բաժանորդները, նախապես ակտիվացնելով ռոումինգ ծառայությունը: «Թեժ ամառ» ծառայությունը կարելի է միացնել հավաքելով *555# վճարովի հրահանգը: Ծառայության գործողության ժամկետը 7 օր է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ