News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Քիչ առաջ ավարտվել է «Օրինաց երկիր» կուսակցության քաղխորհրդի նիստը, որի ժամանակ որոշվել է, որ կուսակցության համամասնական ցուցակի 9-րդ եւ 10-րդ հորիզոնականները զբաղեցնող եւ ինքնաբացարկ հայտնած Նելսոն Զուլոյանը եւ Դավիթ Կարապետյանը կաշխատեն գործադիրում: Այս մասին հայտնեցին NEWS.am-ի իրազեկ աղբյուրները:

Դավիթ Կարապետյանը եւ Նելսոն Զուլոյանը աշխատելու են որպես փոխնախարար, սակայն առայժմ հայտնի չէ, թե որ նախարարությունում: Առաջիկա օրերին կհստակեցվի, թե որ նախարարություններում նրանք կաշխատեն:

ՕԵԿ-ին տրվող մյուս փոխնախարարների եւ փոխմարզպետներին հարցը քննարկվելու է հաջորդ քաղխորհրդի նիստին, որը հավանաբար կկայանա մյուս շաբաթ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ  Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօրվա` հունիսի 19-ի, արտահերթ նիստում ուժը կորցրած է ճանաչել «Օրինաց երկիր» կուսակցության համամասնական ընտրակարգով ըտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածուներ Նելսոն Զուլոյանի, Դավիթ Կարապետյանի, Դիանա Գազիյանի գրանցումները` հաշվի առնելով վերջիններիս կողմից ներկայացրած ինքնաբացարկի մասին դիմումները: Հիմք ընդունելով ՀՀ Ազգային ժողովի նախագահի` 2012 թ. հունիսի 18-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Թադեւոսյանի պատգամավորական լիազորությունները դադարած համարելու մասին» N 2 արձանագրությունը`  ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը կազմվել է արձանագրություն` ընտրված եւ լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը կուսակցության ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Հովհաննես Հայկի Մարգարյանին տալու մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ