News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Վիեննայի կենտրոնում տեղակայված Ավստրիայի Կրթության, արվեստի եւ մշակույթի նախարարության ենթակայությամբ գործող գեղանկարչական ցուցասրահում, այսօր` հունիսի 19-ին, տեղի է ունեցել նախարարության «Artists in Residence» ծրագրի շրջանակներում Վիեննայում հյուրընկալված չորս գեղանկարիչների ստեղծագործությունների ցուցահանդեսը: Մրցութային ծրագրի շրջանակներում Հայաստանից ընտրված երիտասարդ արվեստագետ Մերի Մունը (Ամիրխանյան) ներկայացրել է իր «ուրբանիստական» նկարչական նախագիծը` Վիեննայի քաղաքային տեսապատկերներով, որը նկարչուհու` Երեւանի, Թբիլիսիի, ուկրաինական եւ գերմանական քաղաքային միջավայրի գեղապատճենմանը նվիրված շարքի մաս է կազմում: Հանդիսավոր բացման արարողությանը ներկա էր եւ արվեստագետներին ուղղված խրախուսական ելույթով հանդես է եկել Ավստրիայի Կրթության, արվեստի եւ մշակույթի նախարարության արվեստագետների փոխանակման ծրագրերի ղեկավար Նորբերտ Ռիդլը:

Ցուցահանդեսի բացմանն իր մասնակցությունն է բերել Ավստրիայում Հայաստանի դեսպան Արման Կիրակոսյանը:

Նույն օրը Վիեննայի 18-րդ թաղամասում գտնվող «Կուլտուրկրայս Վին» ցուցասրահում բացվեց հայաստանցի արվեստագետ Արթուր Կարապետյանի գեղանկարչական գործերի անհատական ցուցահանդեսը: Նախաձեռնության հովանավորն էր Վիեննայի առաջին թաղամասի շրջանային խորհրդի մշակույթի հարցերով խորհրդական Գյունտեր Վոլֆգանգ Վախտլը: Ցուցահանդեսի բացմանը ներկա Ավստրիայում Հայաստանի դեսպան Արման Կիրակոսյանը ողջունել է այս մասնավոր նախաձեռնությունը, որն իր ուրույն ներդրումն է բերում երկու երկրների միջեւ մշակութային կապերի ընդլայնման եւ ժողովուրդների փոխադարձ ճանաչողության գործին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ