News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի Կոմունիստական կուսակցության առաջնորդ Գենադի Զյուգանովը դուրս է գրվել մոսկովյան սրտաբանական հիվանդանոցից: Ինչպես այսօր` հունիսի 19-ին, հայտնել է ՌԴ Կոմկուսի Կենտկոմի փոխնախագահ, Պետդումայի պատգամավոր Վլադիմիր Կեշինը, Զյուգանովն այժմ Մերձմոսկվայի առողջարանում է, ինքնազգացողությունը լավ է:

Սպասվում է, որ հունիսի 30-ին կոմունիստների առաջնորդը կբացի եւ կնախագահի ՌԴ Կոմկուսի Կենտկոմի XIII պլենումի նիստը, ինչպես նաեւ ելույթով հանդես կգա սեմինարին:

Ավելի վաղ որոշ լրատվամիջոցներ կասկածել էին դրանում, քանի որ պլենումից առաջ արդեն որոշ լրատվամիջոցներում հրապարակվել էր կուսակցության առաջնորդի ելույթը:

ՌԴԿԿ ղեկավարությունում հաղորդել են, որ դա հատուկ է արվել` արեւմտյան փորձի համաբանությամբ, որպեսզի պլենումի մասնակիցները հնարավորություն ունենան ծանոթանալ Զյուգանովի զեկույցի թեզիսներին, գրում է vesti.ru-ն:

Հունիսի սկզբին հիվանդության պատճառով սկանդալ էր ծագել Զյուգանովի շուրջ: Llife News պորտալը հրապարակել էր իր տնօրինման տակ հայտնված փաստաթղթերը ՌԴ Կոմկուսի առաջնորդի առողջական վիճակի մասին, համաձայն որոնց` առաջնորդի հիվանդանոց տեղափոխվելու պատճառն ինֆարկտն էր, ոչ թե  ծնկի ցավերը եւ արյան բարձր ճնշումը, ինչպես պնդում էին ՌԴ ԿԿ-ում:

Գենադի Զյուգանովը Կիսլովոդսկի  «Զարյա» հանգստյան տնից  հիվանդանոց էր տեղափոխվել հունիսի 4-ին: Հաջորդ օրը երեկոյան կողմ նրան ուղարկել էին Մոսկվա` Ակադեմիկոս Չազովի անվան սրտաբանական ինստիտուտ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ