News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների նախագահների հայտարարությունը չի արտացոլում բուն քննարկումների թեմաները: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր, ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը` մեկնաբանելով Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի`  Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ համատեղ հայտարարությունը:

«Վստահ եմ, որ քննարկումները շատ ավելի լայն են եղել, եւ թերեւս դա է պատճառը, թե ինչու եմ ձեռնպահ մնում մեկնաբանություններից»,- նշեց Հարությունյանն ու հավելեց. «Դա շատ բնական է, որ քննարկումները չեն լինում զուտ նման հայտարարություն ընդունելու համար, այլ քննարկվում են շատ ավելի խորքային հարցեր»:

Դիտարկմանը, թե հայտարարությունը լղոզված ձեւակերպումներ էր պարունակում` ուղղված հակամարտության կողմերին, Դավիթ Հարությունյանը պատասխանեց. «Ստանդարտ ձեւակերպումներ են, որոնք էլ պետք էր ակնկալել, ես չեմ սպասում համանախագահողների կողմից հայտարարության մեջ այլ հարցադրումներ»:

Ինչպես արդեն նշել է NEWS.am-ը, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ  Ռուսաստանի նախագահների հայտարարության մեջ ասվում է. «Մեր երկրները կողմերի հետ կշարունակեն սերտ աշխատանքը: Մենք նրանց կոչ ենք անում ամբողջությամբ օգտագործել Մինսկի խմբի համանախագահների միջնորդական աջակցությունը: Սակայն, խաղաղությունը վերջին հաշվով, կախված կլինի ոչ թե միակողմանի առավելության հասնելու ձգտումից, այլ կողմերի միասնական համաձայնության եւփոխընմբռնման պատրաստակամությունից, ինչն էլ խաղաղություն կբերի բոլոր ժողովուրդներին եւապագա սերունդներին»:

Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի առաջնորդներն ընդգծել են, որ «Ռազմական ուժի կիրառումը չի կարգավորի հակամարտությունը եւ միայն ավելի կերկարաձգի տարածաշրջանի ժողովուրդների տառապանքներն ու զրկանքները, որոնց արդեն երկար ժամանակ է ենթարկվում են այդ տարածաշրջանում բնակվող ժողովուրդները»:

«Միայն խաղաղ, բանակցություններով ձեռք բերված կարգավորումն ընդունակ կլինի դուրս գալ ստեղծված իրավիճակից եւ կապահովի տարածաշրջանի ապահով եւբարեկեցիկ ապագան»,- ասված է հայտարարության մեջ:

ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահները կոչ են արել նաեւ Հայաստանին եւ Ադրբեջանին «բանակցություններում զերծ մնալ մաքսիմալիստական դիրքորոշումներից,  պահպանել 1994 թվականին կնքված հրադադարի համաձայնագիրը եւ  խուսափել թշնամական լարված հռետորաբանությունից»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ