News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայաստանի կառավարության ծրագրում բոլոր որակական ցուցանիշները, որ վերաբերում են տնտեսական աճին, նվազագույն աշխատավարձին, նպաստներին եւ այլն, շատ իրատեսական եւ լիովին իրագործելի են: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է նախկին պատգամավոր, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը:

«Ես անգամ մտածել եմ, որ երկրում առկա պոտենցիալի պայմաններում այդ թվերը կարող էին եւ ավելի բարձր լինել:

Կառավարությունը լիովին հաղթահարելի նշագիծ է սահմանել, որը 5 տարում կարելի է գերազանցել»,- ասել է նա:

Ինչ վերաբերում է 7 տոկոս նախատեսված տնտեսական աճին եւ աղքատության` 8-10 տոկոս կրճատման ծրագրերին, Բոստանջյանը կրկին լավատեսորեն է տրամադրված: «Եթե մենք քաղաքական եւ, ինչու ոչ, պետական կամք դրսեւորենք, դա հնարավոր է:

Ծրագրում խոսվում են հարյուր հազարավոր նոր աշխատատեղերի ստեղծման մասին, բայց եթե բարենպաստ պայմաններ ստեղծվեն թեկուզ գյուղատնտեսությունում, միայն այդ ոլորտը կապահովի այդ ցուցանիշը: Ես էլ չեմ խոսում արդյունաբերության մանր եւ միջին բիզնեսի մասին»,- ասել է Բոստանջյանը:

Վերջում զրուցակիցը նշել է, որ եթե հային բարենպաստ միջավայրում աշխատելու հնարավորություն տան, նա միշտ էլ զբաղմունք կգտնի եւ աշխատատեղերի հարցը կլուծվի: «Ամեն ինչ միջավայրի մեջ է»,- ամփոփել է նախկին պատգամավորը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Հայաստանի խորհրդարանը հունիսի 20-ին սկսելու է քննարկել Հայաստանի կառավարության 5-ամյա ծրագիրը: Ծրագրի հիմնական դրույթը մրցունակությունն է` տնտեսության, ծառայությունների եւ մարդկային ռեսուրսի առումով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ