News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Facebook սոցիալական ցանցը դատարանի որոշմամբ 10 միլիոն դոլար կվճարի  «անհարիր» գովազդի համար: Տուժածները պնդել են, որպեսզի փողերը փոխանցվեն բարեգործական հիմնադրամներից մեկին:

Սան Խոսե քաղաքի դատարանը (ԱՄՆ)  վճռել է, որ սոցիալական ցանցը խախտել է օգտվողների իրավունքները եւ հրապարակել գովազդ, որը նրանք «հավանել են» իրենց ընկերների էջերին: Ընդ որում, օգտվողները հնարավորություն չեն ունեցել ոչ արգելել գովազդի տվյալ հրապարակումը, ոչ էլ ընտրել իրենց այն ընկերներին, որոնց կուզեին երաշխավորել: 

Facebook-ին դատի են տվել դեռեւս 2011 թվականի դեկտեմբերին` միանգամից 5 մարդ: Դատավարությունը տեւել է 6 ամիս, եւ միայն մայիսին է համաձայնություն ձեռք բերվել: Սակայն դատական  խնդրի լուծման մասին հայտնի է դարձել միայն այս շաբաթ:
Դատարանը կանգնել է տուժածների կողմը, հայտնում է Life News-ը:

«Ախր դա գովազդային բիզնեսի Սուրբ անոթն է», - դատարանում փորձել է բացատրել Ցուկերբերգը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ