News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Թուրքիայում հետաքննվում է գործը, որ կարող է դառնալ ամենաաղմկոտներից մեկը համաշխարհային լրտեսության պատմության մեջ: Բացահայտված ցանցն օգտագործել է մարմնավաճառների, որ շանտաժի միջոցով գաղտնի տեղեկություններ հայթայթի տասնյակ թուրք սպաներից:

Ցանցի ազդեցիկ դեմքերն էին գնդապետ Իբրահիմ Սերզերն ու 25-ամյա ուսանողուհի Նարին Կորկմաժը: Մի քանի տարվա ընթացքում աղջիկն սպաների համար երեկույթներ է կազմակերպել, որոնց մասնակցել են մարմնավաճառները: Օրգիաները տեսագրվել են, իսկ նյութերն օգտագործվել հավաքագրման համար:

Վերջին ամսվա ընթացքում ցանցին մեղսակցության համար ձերբակալվել է 51 մարդ, այդ թվում` 22 մարմնավաճառ: Հայտնաբերվել են նաեւ խմբի ձեռքբերած գաղտնի նյութերը:

Ձերբակալվածները չեն պատկանել այս կամ այն օտարերկրյա հետախուզությանը, պարզապես վաճառել են պետական գաղտնիքները այլ պետությունների:

Խոսքը առաջին հերթին վերաբերում է Հունաստանին, թեեւ պատվիրատու կարող էին լինել նաեւ Ռուսաստանն ու Իսրայելը:
Նարին Կորկմաժին արդեն համեմատում են Մատա Հարիի հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ