News
Լրահոս
News
Կիրակի
Հոկտեմբեր 01
USD
393.4
EUR
417.4
RUB
4.02
Տեսնել լրահոսը

Գիտնականները եկել են տխուր եզրակացության, մարդիկ վտանգում են իրենց առողջությունն` ակտիվորեն օգտագործելով սմարթֆոնները, պլանշետներն ու նոթբուքերը ոչ աշխատանքային ժամերին:

Ֆիզիոթերապիայի Թագավորական միության մասնագետները, ովքեր զբաղվում էին այդ հարցի ուսումնասիրմամբ, դժգոհ են, որ մարդիկ դարձել են «գաջեթների ստրուկներ», եւ հաճախ աշխատում են` գտնվելով ճանապարհին: Նվազագույնը դա կարող է հանգեցնել մեջքի եւ պարանոցի ցավերի:

Օնլայն-հարցումը ցույց է տվել, որ հարցվածների գրեթե երկու/երրորդը շարունակում են աշխատել ոչ աշխատանքային ժամերին, ինչն ավելացնում է աշխատանքային օրը միջինը երկու ժամով:

Բջջային հեռախոս օգտագործող մարդիկ հաճախ դառնում են սթրեսների, քնի խանգարումների եւ գերհոգնածության զոհեր: Բրիտանական արհմիությունները խորհուրդ են տվել «սովորել անջատել բջջայինը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ