News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Վանաձորի քաղաքապետարանի բաժինների պետերի ամենշաբաթյա խորհրդակցության ժամանակ Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը մեկ անգամ եւս հանձնարարել է անհապաղ զբաղվել Տարոն-4 թաղամասում նոր աղբարկղեր տեղակայելու համար տարածքների ճշգրտմամբ: Այս մասին հայտնում է NEWS.am-ին Լոռիի թղթակիցը: Աշխատանքների համար ֆինանսավորում կատարելու են եւ քաղաքապետարանը եւ համատիրությունը: Քաղաքապետ Սամվել Դարբինյանը դժգոհել է նշված թաղամասի  «Տաջիկական» միկրոթաղամասի ճանապարհի բարեկարգման համար նախատեսված նախագծա-նախահաշվային փաստաթղթերի հետ կապված աշխատանքներն ուշացնելուց: Հանձնարարվել է նաեւ Տարոն-4-թաղամասի  «Տաջիկական» եւ «Ածխահատներ» կոչվող միկրոթաղամասերում լուծել տրանսպորտային երթուղու հետ կապված խնդիրը՝ այդ տարածքների ճանապարհները բարեկարգ վիճակի բերելով, նաեւ զբաղվելով «Կարմիր խաչի» կողմից կառուցված շենքախմբերի տարածքում անանցանելի ճանապարհների բարեկարգմամբ: Առանձին հանձնարարություններ են տրվել նաեւ կապված ծայրամասային մեկ այլ` Բազում թաղամասի ճանապարհների բարեկարգման, տանիքների նորոգման հետ:

Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը հանդիպել էր Տարոն 4 թաղամասի բնակիչների հետ, լսել նրանց դժգոհությունները, խոստացել խնդիրներից ոմանց անհապաղ լուծում տալ: Թաղամասի բնակիչները վստահ են, որ քաղաքապետը այս անգամ իր խոսքի տերը կլինի, ու իրենք եւս քաղաքի բնակչին վայել կապրեն:

Տպել
Ամենաշատ