News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱԺ ՕԵԿ-ական նորանշանակ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը «առանց քոռ կոպեկի» է ԱԺ պատգամավորի մանդատն ստացել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ինքը` Հովհաննես Մարգարյանը: Նրա խոսքով, ՕԵԿ-ական պատգամավորները եւ նախարարները պորտֆելները վաստակում են իրենց աշխատանքով:

«Արթուր Բաղդասարյանի մոտ առաջին պլանում դա է դրվում: Մեզ մոտ վաստակ է: Ես մանդատն առանց քոռ կոպեկի եմ ստացել եւ, ի պատիվ Արթուր Բաղդասարյանի, ես 3-րդ անգամ եմ համամասնական ընտրակարգով դառնում պատգամավոր: Նա տվել է իր զինվորին, ինչը մեզ համար հպարտություն է: Իմ օջախն է ՕԵԿ-ը, իմ օջախի առաջնորդն է Արթուր Բաղդասարյանը»,- նշեց Հովհաննես Մարգարյանը:

Հարցին, թե կուսակցության սույն որոշումն արդյոք լարվածություն չի՞ առաջացնի իր եւ կուսակցության երիտասարդ թեւի միջեւ, հաշվի առնելով, որ երիտասարդների ինքնաբացարկի արդյունքում է ինքը պատգամավոր դարձել, Հ. Մարգարյանը պատասխանեց.«Որեւէ լարվածություն չի առաջացնի, քանի որ մեզ մոտ յուրաքանչյուր որոշում ընդունվում է քննարկումների արդյունքում: Իսկ քննարկման արդյունքում որոշում կայացվեց, որ ոչինչ, մեր երիտասարդները դեռ մի քիչ կսպասեն, գործադիր իշխանության մեջ ավելի շատ կկոփվեն: Այսօրվա դրությամբ մեք թիմ ենք: Նրանք եւս արժանի էին եւ հուսով եմ, որ առաջիկայում նրանք եւս կդառնան պատգամավոր»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ