News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի Սեւծովյան նավատորմի «Նիկոլայ Ֆիլչենկով» եւ «Ցեզար Կունիկով» մեծ ռազմանավերը նախնական վարժանքներ են կատարում միջերկրական ծով դուրս գալուց առաջ` սիրիական Տարտուս նավահանգստում հատուկ  առաջադրանքներ իրականացնելու համար: Այդ մասին «Ինտերֆաքսին»  Մոսկվայից հայտնել է տեղեկացված աղբյուրը: 

Ըստ աղբյուրի` 4-ժամյա պատրաստականության վիճակում է գտնվում նաեւ ՍԲ-15 փրկարար քարշակի անձնակազմը, որը պետք է ապահովի ռազմանավերի գործունեությունը:  Երեք նավերի վրա են գտնվում «սեւ բերետավորների» կազմի «ամենախիզախ» ծովային ստորաբաժանումները:

Աղբյուրը նաեւ հայտնել է, որ «Սիրիայի ափերին պետական շահերի պաշտպանության իրագործման համար ուղարկվող նավերի խնդիրը ծովայինների առջեւ  հանկարծակի է դրվել»:

Մինչդեռ, «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով Սեւծովյան նավատորմի նավերի սպաներից մեկին, հայտնում է, որ «Ցեզար Կունիկովը» հունիսի 19-ին դուրս է եկել Սեւաստոպոլից ոչ թե Միջերկրական ծով, այլ նավատորմի  ռազմահարթակներից մեկը, իսկ  «Նիկոլայ Ֆիլչենկովը» հունիսի 20-ին կգնա Նովոռոսիյսկ եւ հունիսի 25-ին   կվերադառնա Սեւաստոպոլ: 

Հիշեցնենք, որ ավելի վաղ ամերիկյան լրատվամիջոցներում տեղեկություն էր հայտնվել, որ Սեւծովյան նավատորմի նավերն արդեն Սիրիայի ճանապարհին են, սակայն Գլխավոր գրասենյակի եւ Սեւաստոպոլի ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալության աղբյուրները հերքել էին այդ տեղեկատվությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ