News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանում Գերմանիայի դեսպան Հանս-Յոհեն Շմիդտին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:

«Մենք շահագրգռված ենք հայ-գերմանական երկկողմ հարաբերությունների ամրապնդմամբ եւ ընդլայմամբ: Մեզ համար այդ համագործակցությունն ունի կարեւոր նշանակություն նաեւ Հայաստանի եվրաինտեգրման գործընթացում»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

Վարչապետը նշել է, որ հայ-գերմանական համատեղ ծրագրերն առանձնանում են իրենց արդյունավետությամբ եւ հույս հայտնել, որ դրանց թիվը հետագայում կաճի:   

Հանս-Յոհեն Շմիդտը շնորհակալություն է հայտնել Տիգրան Սարգսյանին՝ համագործակցության համար եւ հիշատակել վարչապետի օժանդակությունը գերմանական ներդրումների ներգրավման գործում: Դեսպանն ընդգծել է, որ Գերմանիան եւս շահագրգռված է Հայաստանի հետ տարբեր բնագավառներում ակտիվ գործունեություն ծավալելու գործում:

Այդ համատեքստում զրուցակիները քննարկել են էներգետիկ, կրթական, հումանիտար եւ այլ ոլորտներում երկկողմ ծրագրերին առնչվող հարցեր: Կողմերն անդրադարձ են կատարել նաեւ Հայաստանի եվրաինտեգրման գործընթացներին, մասնավորապես, Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու ստեղծման համաձայնագրի շուրջ ընթացող բանակցություններին:

Դեսպանը նշել է, որ այսուհետ եւս կշարունակի գործել ի նպաստ հայ-գերմանական հարաբերությունների զարգացման:

Վարչապետ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ Հայաստանում կատարած աշխատանքի համար եւ մաղթել նրան նորանոր հաջողություններ հետագա գործունեության մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ