News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 29
USD
408.39
EUR
431.95
RUB
7.72
Տեսնել լրահոսը

NEWS.am-ը որոշակի կրճատումներով ներկայացնում է բրիտանական «Չաթեմ Հաուս»-ի (Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտ) փորձագետ Ջեյմս Նիկսի «Երկարատեւ ներում. Ռուսաստանի նվազող ազդեցությունը Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի տարածշրջանում» զեկույցից մի հատված.

Հարավային Կովկասն իր պոտենցիալ միջպետական հակամարտությամբ իրենից ներկայացնում է ռուսական ուժի գործադրման բարդ ասպարեզ: Ռուսաստանի ազդեցության լծակներն այստեղ տարբերվում են: Այդ լծակները  Հայաստանում ռազմական եւ տնտեսական բնույթի են ու հազիվ թե կան Ադրբեջանում, իսկ Վրաստանի շուրջ հիմնականում կապված են բացասական քարոզչության հետ:

Ռուսաստանի ազդեցությունը Հայաստանում այնքան մեծ է, որ ինքնիշխանության բացակայությունը Հայաստանում պետք է լինի թիվ մեկ մտավախությունը: Ադրբեջանում եւ, հատկապես, Վրաստանում կառավարություններն ավելի ավանդական մտավախություն ունեն Ռուսաստասնի հետ կապված` անվտանգության մասով: Հայաստանն այդ մտավախությունը չի կիսում, սակայն պետք է նշել, որ թեեւ Ադրբեջանն ու Վրաստանը տարբեր հարաբերություններ ունեն Ռուսաստանի հետ, սակայն կա նաեւ ընդհանուր խնդիր. նրանք իրենց տարածքի մոտ 20%-ը օկուպացված են համարում:

Լեռնային Ղարաբաղ

Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդրում Ռուսաստանի կողմից Հայաստանի աջակցությունը մի քանի շահերի վրա է հիմնված`թուրքական ազդեցության նվազում, անկախության առաջին տարիներին ռուսաֆոբիական Ադրբեջանի դիմակայում, Ռուսաստանում մեծաթիվ հայ համայնքի առկայություն: Միաժամանակ, նրա կողմից Հայաստանի դիրքերի աջակցությունը փոխվել է վերջին տարիներին: Իր նախագահության տարիներին Մեդվեդեւն ավելի շատ միջնորդական ջանքեր է գործադրել, քան նրա նախորդները, նաեւ ադրբեջանական առաջին ընտանիքը ուժեղ շահեր ունի Ռուսաստանում:

Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղում միջնորդությունը դիտարկում է իր ազդեցության տեսանկյունից եւ կարգավորման հարցում իրապես հետաքրքրված չէ: Բաց է մնում այն հարցը, թե արդյոք Ռուսաստանը կաջակցի Հայաստանին ռազմական հարաբերություններում, եթե Ադրբեջանը որոշի տարածքներն ուժով ետ բերել: Սակայն  նաեւ միանգամայն հնարավոր է, որ այդ անորոշությունը Ադրբեջանի համար զսպող գործոն է:

Կազանում 2011 թ. հունիսին եռակողմ գագաթնաժողովի ժամանակ Ադրբեջանը թերահավատություն հայտնեց Ռուսաստանի ղեկավարության ներքո վերջին խաղաղ նախաձեռնության առնչությամբ: Նա շարունակում է  Ռուսաստանին դիտարկել որպես ոչ ազնիվ միջնորդ, հնարավոր է, ինչ-որ տեղ նաեւ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայկական  ծագման պատճառով, սակայն հիմնականում, հավանական է, որ Լեռնային Ղարաբաղում (որն Ադրբեջանը համարում է իր տարածքը) «Pax Russica»-ի` ռուսական խաղաղության վախից:

Ղարաբաղյան հակամարտության լայնածավալ վերսկսումը կարող է սպառնալիքի տակ դնել Ադրբեջանում եւ Թուրքիայում Ռուսաստանի դիրքերը, հատկապես եթե հայերը ռազմական օգնություն խնդրեն:

Խաղովակաշարի անվտանգությունը եւս կշոշափվի, իսկ Ռուսաստանը գերակայություն է տալիս էներգետիկ անվտանգությանը եւ ֆինանսական եկամուտներին, ոչ թե հակամարտության մանիպուլյացիային:

Ռուսաստանը կողմից  էներգետիկ եւ ենթակառուցվածքային ունեցվածքից կոնկրետ քաղաքական շահույթ ստանալու աստիճանը Հայաստանում քննարկման առարկա է դառնում: Քոչարյանի նախորդը` Սերժ Սարգսյանը, ըստ ամենայնի, ավելի պակաս ռուսամետ է, սակայն 2008-ին նրա ընտրվելու ժամանակ երկրի մեծ մասն արդեն վաճառված էր:

Հայաստանի հարցում Ռուսաստանի դիրքորոշումն ու ազդեցությունը հանգեցրեցին դժվարությունների` Ադրբեջանի նկատմամբ նրա հավակնությունների իրացման առումով: Այստեղ պարզապես ոչ մեծ հաջողություններ են եղել, մասնավարոպես,  ավելի քիչ ներգրավվածություն` էներգետիկ ոլորտում: Ռուսաստանը վերահսկում է միայն մեկ` Բաքու-Նովոռոսիյսկ նավթամուղը եւ ոչինչ` գազային ոլորտում:

Եզրահանգում

Ռուսաստանն ավելի բազմաչափ ներկայություն է պահպանում Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում, քան ցանկացած այլ երկիր, եւ դա կարող է լինել նրա ամենաարժեքավոր ակտիվը միջազգային այդ կարգում: Սակայն հիմա նա մեկն է  տարածաշրջաններում առկա գերտերություններից:

Մոսկվայում հիվանդագին կերպով զգում են իրենց պարտությունը` Հարավային Կովկասն ու Կենտրոնական Ասիան «մեկ թիմում» պահելու փորձերի առումով:  Սակայն այդ մասին մտածել որպես պարտություն, եւ այն էլ` հիվանդագին, խնդիր է: Կայսրությունը վաղուց է անհետացել: Եւ այս հոդվածում բերված տվյալները հիմք են տալիս ենթադրելու, որ Վլադիմիր Պուտինի երեւակայությունը` Եվրասիական քաղաքական միության մասին, հազիվ թե փոխարինի այն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ