News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր` հունիսի 19-ին,  ընդունել է «Հայաստանում կենդանական ծագման սննդամթերքի եւ անասնակերի անվտանգության վերահսկման հզորացում» Թվինինգ երկամյա ծրագրի ղեկավար Ժեռար Ռոսսնիկի գլխավորած պատվիրակությանը: NEWS.am-ին Գյուղատնտեսության նախարարությունից հայտնեցին, որ ծրագիրը, որի իրականացնող երկրներն են Նիդեռլանդների Թագավորությունը, Դանիան եւ Լատվիան, նպատակ ունի հզորացնել  սննդամթերքի անվտանգության համակարգը` կենդանական ծագման  սննդամթերքի եւ անասնակերի անվտանգության վերահսկողության համակարգերի  բարելավման միջոցով ԵՄ սանիտարական եւ բուսասանիտարական, ինչպես նաեւ  միջազգային  այլ  ստանդարտներին  համապատասխան:

Ողջունելով հյուրերին` նախարարը, կարեւորել է սննդամթերքի անվտանգության մակարդակի բարձրացմանն ուղղված քայլերը, ինչպես նաեւ բարձր գնահատել ԵՄ կողմից ֆինանսավորվող «Հայաստանում կենդանական ծագման սննդամթերքի եւ անասնակերի անվտանգության վերահսկման հզորացում» Թվինինգ ծրագիրը: Նա նշել է, որ սույն ոլորտը ուղղակիորեն առնչվում է հանրապետությունում թողարկվող ագրոպարենային ապրանքների արտահանման եւ վերամշակվող արդյունաբերության զարգացման խթանմանը: Նախարարը անդրադարձել է նաեւ ՀՀ կառավարության կողմից վերջին տարիներին իրականացվող օրենսդրական եւ ինստիտուցիոնալ բարեփոխումներին: Այս համատեքստում նա կարեւորել է ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կազմավորումը: Նշվել է նաեւ, որ ոլորտը Եվրամիության հետ խոր եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագրի բանակցային գործընթացի մեկնարկի առաջնային գերակայություններից է: Շնորհակալություն հայտնելով հանդիպման համար`  Ռոսսինկը համոզմունք է հայտնել, որ Թվինինգ ծրագիրը կնպաստի Հայաստանում սննդամթերքի անվտանգության ոլորտի կարողությունների զարգացմանը: Երկու կողմերը պատրաստակամություն են  հայտնել ծրագրի իրականացման ընթացքին տրամադրել բազմակողմանի աջակցություն Հանդիպման  ավարտին նախարարը հաջողություն է մաղթել վաղը Երեւանում մեկնարկող Թվինինգ ծրագրին  նվիրված կոնֆերանսի աշխատանքներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ