News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

«Իզվեստիա» ռուսաստանյան թերթում փոխվել է խմբագիրը: Ալեքսանդր Մալյուտինը հեռացել է պաշտոնից News Media հոլդինգի ղեկավար Արամ Գաբրիելյանովի հետ տարաձայնությունների պատճառով: Նրան փոխարինել է «Մարկեր» գործարար պարբերականի խմբագիր Ալեքսանդր Պոտապովը: Պոտապովը նաեւ նշանակվել է News Media հոլդինգի խմբագրական տնօրենի տեղակալ:

Ալեքսանդր Մալյուտինը լքել է իր պաշտոնն, այսօր` հունիսի 19-ին, «կողմերի համաձայնությամբ» ձեւակերպմամբ: Դա հաստատել է նաեւ Գաբրիելյանովը, ով դեռ մարտին էր հայտարարել, թե Մալյուտինը չի վերադառնա հերթական արձակուրդից: Գաբրիելյանովը հայտարարել է, թե «լավ տպավորություններ» են մնացել Ալեքսանդր Մալյուտինի հետ աշխատանքից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ