News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Թեյ սիրող տղամարդիկ 50 տոկոսով ավելի շատ են շագանակագեղձի քաղցկեղով հիվանդանում, քան նրանք, ովքեր օրական 3 բաժակից ավելի թեյ չեն խմում:

Առավել հաճախ հանդիպող այդ չարորակ նորագոյացությունների առաջացման ռիսկը հնարավոր է նվազեցնել, կրճատելով թեյի օգտագործումը, օրական գոնե մեկ բաժամկի:

Ինչպես հաղորդում է Pravda.ru-ն, մասնագետները նման եզրակացության են եկել 37-ամյա հետազոտության արդյունքում, որն սկսվել է 1970 թվականից: Այդ ընթացքում հետազոտվել է 21-75 տարեկան 6016 տղամարդ:

Հիվանդության առաջացման հավանականությունը մեծանում է, եթե մարդը խմում է օրական 7 բաժակից ավելի թեյ: Դեռեւս չի հաջողվել պարզել, թե ինչու է այդպես տեղի ունենում:

Միաժամանակ թեյի սիրահարները սովորաբար ունենում են սովորական քաշ եւ համեմատաբար առողջ ապրելակերպ են վարում:

Սակայն մասնագետները խորհուրդ են տալիս, բոլոր դեպքերում, նվազեցնել թեյի օգտագործումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ