News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Սոչիում ձերբակալել են գործարար Գրիկո Դարաչյանին սպանողին: Քննչական մարմինների փոխանցմամբ, գործարարի սպանության պատվիրատուն նրա նախկին գործընկերոջ որդին է` Ռուսլան Չեքրյանը: Նա վստահ է, որ Դարաչյանը մեղսակից է մեկ տարի առաջ տեղի ունեցած հոր սպանությանը:

Ինչպես հաղորդում է Life News-ը, մարդասպանին հնարավոր է եղել պարզել` շնորհիվ տեսադիտման համակարգի:

Ոստիկանությունը ձերբակալել է աղջկան, ով եղել է մոտոցիկլետով եւ տեղափոխել մարդասպանին: Նա էլ ցուցմունքներ է տվել:

Կրակողին` Դաղստանի բնակչին հաջողվել է փախուստի դիմել, բայց քննությունը դուրս է եկել պատվիրատուի վրա:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Գրիկո Դարաչյանին սպանել էին հունիսի 9-ին: Գործարարն իր մեքենայով անցնում էր փողոցով, երբ կողքից մոտոցիկլետով ընթացող վարձու մարդասպանը կրակ էր բացել ինքնաձիգից: Ստացած վնասվածքներից նա տեղում մահացել էր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ