News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանի կառավարության հնգամյա ծարգիրն ավելի քան իրատեսական է: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Այլընտրանք»  հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսագիտության դոկտոր Թաթուլ Մանասերյանը` ավելացնելով, որ ծրագրում ներկայացված թվերն ավելի քան համեստ են: Նրա կարծիքով` Հայաստանում ռեսուրսները բավարար են այն կյանքի կոչելու համար:

«Դա, առաջին հերթին, վերաբերում է մարդկային ռեսուրսներին` ցանկացած տնտեսության զարգացման պլատֆորմին: Իսկ ինչ վերաբերում է նման համեստ թվերին եւ կառավարության բավական զգուշավոր դիրքորոշմանը, ապա այն միանգամայն հասկանալի է: Եթե նախկին կառավարություններն արհեստականորեն նվազեցնում էին թիրախային ցուցանիշները, որպեսզի հետագայում պլանը գերակատարեին, ապա այսօր այդ համեստությունը պայմանավորված է ռիսկերի մեծ քանակով, որոնցից յուրաքանչյուրը կարող է նկատելիորեն ազդել տնտեսության ուղղորդված զարգացման վրա»,-նշեց Մանասերյանը:

Փորձագետն այդ ռիսկերը երկու խմբի բաժանեց` արտաքին եւ ներքին: Արտաքին ռիսկերի խմբից ամենավտանգավորը Մանասերյանը համարեց համաշխարհային տնտեսության ծարահեղ անկայունությունը եւ իրադարձությունների զարգացման անկանխատեսելիությունը: Ինչ վերաբերում է ներքին ռիսկերին, ապա տնտեսագետը նշեց Հայաստանում օլիգոպոլիաների առակայությունը: «Նրանք շատ մեծ սպառնալիք են ներկյացնում, թեեւ հարկ է խոստովանել, որ վերջին տարիներին օլիգոպոլիաների դեմ պայքարում նկատելի առաջընթաց է արձանագրվել: Սկսվել են կիրառվել պատժամիջոցներ, որոնք իրենց արդյունքը տալիս են. խնդրի ծավալները աստիճանաբար կրճատվում են»,-ընդգծեց նա: Ռիսկային գործոնների թվում նա նշեց նաեւ աշխարհաքաղաքան խնդիրները եւ տարածաշրջանային իրավիճակը, մասնավորապես Հայաստանի շրջափակումը հարեւաններից երկուսի կողմից:

Զրուցակցի կարծիքով` գործող կառավարությունն այսօր ճիշտ ուղի է ընտրել, եւ նրան չի կարելի խանգարել. «Իհարկե, կան խնդիրներ, ամեն ինչ արված չէ, շատ բաներ դեռեւս պետք է հաղթահարել, սակայն հանուն արդարության պետք է նշել, որ Հայաստանը ճգնաժամից դուրս է եկել ավելի քիչ կորուստներով, քան նույն Եվրամիության երկրները»,-նկատեց նա:

«Այսօր կառավարությունում բավականին արդյունավետ գործում է փորձառու պրոֆեսիոնալների թիմը: Անցած տարին ցույց տվեց, որ կառավարությունը չի վախենում ոչ ստանդարտ եւ համարձակ որոշումենր ընդունելուց

 եւ հեռանում է պսեվդոնեոլիբերալ տնտեսական քաղաքականությունից: 2012թ. առաջին եռամսյակի տվայլներն առաջին ծիծեռնակներն են: Իհարկե, թիմում նաեւ թույլ օղակներ կան,  եւ առաջիկա դժվարությունները, որի հետ դեռ պետք է բախվի թիմը, լակմուսի թղթի դեր են ունենալու: Անուններ չեմ տալու, սակայն կնշեմ, որ այն անդամների նկատմամբ, որոնք կթուլացնեն թիմը, պետք է համապատասխան վերաբերմունք ձեւավորվի»,-ասաց փորձագետը:

Ամփոփելով` նա առանձնահատուկ ընդգծեց, որ ալսօր շատ կարեւոր է ունենալ  այսպիսի հիմնավորված, բազմակողմանի եւ լավ մշակված գործողության ծրագիր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ