News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Պակիստանի գերագույն դատարանը երկրի վարչապետ Յուսուֆ Գիլանիին զրկել է պաշտոնից եւ պատգամավորի մանդատից:

Բացի այդ, դատարանը վճռել է, որ նոր վարչապետը պետք է նշանակվի մոտ ժամանակներս նախագահ Ասիֆ Զարդարիի կողմից, հաղորդում է «Ռոսիյսկայա գազետան»:

Ավելի վաղ Պակիստանի Գերագույն դատարանը Գիլանիին մեղավոր էր ճանաչել դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի եւ իշխանության վերին էշելոններում կոռուպցիայի ծաղկման մեջ: Ապրիլին նա դատարանի որոշմամբ դատապարտվել էր խորհրդանշական 5 մայրկյան ազատազրկման:

Պակիստանի Սահմանադրության համաձայն, քրեական պատասխանատվության ենթարկված քաղաքացին առաջիկա 5 տարում չի կարող պետծառայող լինել, ինչպես նաեւ ընտրվել խորհրդարանի պատգամավոր:

Պակիստանի նախագահ Ասիֆ Զարդարին Իսլամաբադում իշխող կուսակցության արտակարգ նիստ է հրավիրել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ