News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Ճապոնիայի արեւմտյան ափերին մոլեգնող «Գուչոլ» թայֆունից շուրջ 20 մարդ է վիրավորվել: Տեղի լրատվամիջոցների փոխանցմամբ, մեկ մարդ զոհվել է:

Օսակա քաղաքում տուժել է 7 մարդ, Կիոտոյում` եւս 2-ը:

Պարտադիր տարհանման հրահանգ է ստացել շուրջ 5 հազար մարդ: Շուրջ 500 հազար մարդ տարհանման նախապատրաստվելու գրություն է ստացել:

Սիձուոկա քաղաքում134 հազար շենքեր վնասվել են:

Ներկայումս «Գուչոլ» թայֆունը գտնվում է Հոնսյու կղզու կենտրոնական շրջանների ափերին: Թայֆունի կենտրոնում ճնշումը հասնում է 970 հեկտոպասկալի, իսկ քամու ուժգնությունը հասնում է 180 կմ/ժամի:

«Գուչոլը» շարժվում է 55 կմ/ժամ արագությամբ դեպի երկրի հյուսիս-արեւելք:

Սպասվում է, որ թայֆունի հիմնական հարվածը կլինի հունիսի 20-ի առավոտյան` Կանտոյի շրջանում, որտեղ գտնվում է երկրի մայրաքաղաքը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ