News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Հայտնի ռուսաստանցի երգիչ Վալերի Մելաձեն օրերս ցուցադրել է իր նոր տեսահոլովակը, որտեղ իր երկրպագուներին զարմացրել է իր արտաքին տեսքով: Նա անսպասելիորեն շիկահեր է դարձել, որի պատճառով Մելաձեի երկրպագուները բաժանվել են երկու ճամբարի: Մի մասին դուր է եկել նրա նոր տեսքը, մյուսներին դուր չի եկել:

Ինքը` երգիչը որեւէ կերպ չի մեկնաբանել, թե կոնկրետ ինչով է պայմանավորված նման փոփոխությունը: Չար լեզուները ենթադրում են, որ հայտնի կատարողի այդ որոշման պատճառը անձնական կյանքում լուրջ փոփոխություններն են:

Հիշեցնենք, որ վերջերս լուր էր հայտնվել, որ Մելաձեի կինը` Իրինան, այնուամենայնիվ, ամուսնալուծության հայց է ներկայացրել եւ որպես փաստաբան վարձել հայտնի Ալեքսանդր Դոբրովինսկիին:

Նշվում է, որ այս ամենի պատճառը Մելաձեի սիրային կապն է Ալբինա Ջանաբաեւայի հետ, ով նրա միակ որդու մայրն է: Իբր, հենց նա է պնդել, որ Մելաձեն բաժանվի կնոջից դատարանի միջոցով: Որովհետեւ այդ դեպքում նրանց համատեղ ունեցվածքը պետք է կիսվի երկու հավասար մասի:

Իսկ ահա Իրինային այս տարբերակն այնքան էլ ձեռնտու չէ, քանի որ նրանք երեք երեխա ունեն, հետեւաբար, ինքը ունեցվածքի ավելի մեծ մասնաբաժնի հավակնություն ունի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ