News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանի պատմության թանգարանում այսօր՝ hունիսի 19-ին, տեղի է ունեցել Սբ Մեսրոպ Մաշտոցին նվիրված գեղաթերթիկի մարման պաշտոնական արարողությունը: Ինչպես NEWS.am-ին տեղեկացրին «Հայփոստ»-ի մամուլի ծառայությունից մարումն իրականացրել են ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը, «Հայփոստի» հավատարմագրային կառավարիչ Խուան Պաբլո Գեչիջյանը, «Հայփոստ» ՓԲԸ գլխավոր տնօրենի պաշտոնակատար Հայկ Ավագյանը, Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը:

Սբ Մեսրոպ Մաշտոցին նվիրված գեղաթերթիկին պատկերված է Գրիգոր Խանջյանի հայտնի գոբելենը, որը ներկայումս պահվում է Մայր աթոռ Սբ. Էջմիածնում:

Գեղաթերթիկի հեղինակն է Աշոտ Եղիազարյանը:

Հայ գրատպության 500-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում, «Հայփոստ» ՓԲԸ-ն ներկայացրել է նաեւ Հայոց այբուբենի տառերը պատկերող նույնատիպ թողարկման նամականիշների նոր շարքը:

Հայ գրատպության 500-ամյակի շրջանակներում, «Հայփոստը» մարել եւ շրջանառության մեջ է դրել նաեւ «Հայ գրատպության 500-ամյակը. Երեւանը` գրքի համաշխարհային մայրաքաղաք» թեմայով գեղաթերթիկը:

Ի թիվս այլ նամականիշների, այս տարի կթողարկվեն «Հնագիտական գտածո» թեմայով նամականիշներ, որոնք նվիրված կլինեն Հայաստանում հայտնաբերված հնագույն կոշիկին, ինչպես նաեւ ավելի քան 5900 տարեկան կանացի ծղոտե փեշին: Կթողարկվեն կոնյակագործության հիմնադրման 125-ամյակին, Լուսինե Զաքարյանի 75-ամյակին նվիրված նամականիշներ:

Տպել
Ամենաշատ