News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Վիտալի Բալասանյանի հայտարարությունը սեւ PR է եւ ծայրահեղական դրսեւորում, որը ցույց է տալիս, թե ինչ մթնոլորտում է ընթանալու քարոզարշավը: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը, մեկնաբանելով Արցախի հանրապետության նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանի բաց նամակն` ուղղված ԼՂՀ գործող նախագահ Բակո Սահակյանին:

Բաբայանն այդ բաց նամակը որակեց  որպես շատ տարօրինակ հայտարարություն: «Նախ եւ առաջ, նախագահական ընտրությունների քարոզարշավը չմեկնարկած, տարածվում է այդպիսի մի հայտարարություն, որը գրված է 1937թվականների ոճին համապատասխան: Նամակում չկա որեւէ մի կոնկրետ փաստ, պարզապես որակում է տրվում պետական մարմիններին, խոսվում է ընտրական գործընթացի ինչ-որ միջամտությունների մասին, այն դեպքում, երբ պաշտոնապես ընտրարշավը մեկնարկել է հունիսի 19-ին: Բացի այդ, որեւէ փաստ, որը կապացուցի ասվածի ճշմարտացիությունը, չկա հայտարարության մեջ»,-ասաց նա:

Բաբայանը նաեւ զարմանք հայտնեց, թե ինչու է նամակն ուղղված հանրապետության նախագահին, եւ ոչ Կենտրոնական ընտրական հանձնաժողովին: Նրա գնահատմամբ, առաջին հերթին նամակը պետք էր հասցեագրել ԿԸՀ-ին` ներկայացնելով կոնկրետ փաստեր, նշելով այն մարդկանց անունները, որոնք խարդախություն են արել, սակայն որեւէ նման փաստ չի ներկայացված հայտարարության մեջ:

«Հայտարարության մեջ նա տալիս է ինչ-որ որակավորումներ 2005 թվականի ընտրություններին, այն դեպքում, երբ բոլոր միջազգային դիտորդները բարձր են գնահատել 2005 թվականի ընտրությունները: Ինչ կապ ունեն 2012 թվականի նախագահական ընտրությունները եւ այդ որակավորումները: Դա սեւ PR է եւ ծայրահեղական դրսեւորում: Կարելի է ուղղակի ափսոսել, քանի որ արդեն ենթադրելի է, թե ինչպես է ընթանալու քարոզարշավը: Չեմ կարծում, որ այս պահին պետք է այդպիսի քաղաքականություն վարել: Բալասանյանը Արցախի հերոս է, գեներալ եւ նման հայտարարությունները օգտագործելու են մեր թշնամիները»- ասաց Բալասանյանը, նշելով, որ այդ տեսանկյունից հայտարարությունը շատ տարօրինակ է եւ անհասկանալի:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Արցախի հանրապետության նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանը բաց նամակով դիմել է ԼՂՀ գործող նախագահ Բակո Սահակյանին, որտեղ նախազգուշացրել է ընտրական գործընթացի խախտումների մասին:

«Այսօր տեղի է ունենում ընտրությունները վարկաբեկող գործընթաց, ինչը պատիվ չի բերում մեր երկրին, որը խնդիր ունի վերականգնելու իր միջազգային հեղինակությունը: Քարոզարշավը դեռ չսկսած՝ Արցախի բոլոր շրջանների վարչակազմերի ղեկավարները, խախտելով օրենքը, սկսել են նախընտրական քարոզարշավը եւ անօրինական կազմակերպչական աշխատանքներ են տանում տեղերում: Այդ գործում ընդգրկված են նաեւ շրջանային տարբեր ծառայությունների ղեկավարներ: Վարչական ռեսուրսի անօրինական օգտագործումը վտանգ է ներկայացնում մեր հասարակության համար:

2005 թվականից ի վեր անցկացված ընտրություններում իշխանություններն ամենատարբեր ընտրախախտումների հարուստ փորձ են կուտակել, մասնավորապես, բացի վերոնշյալից, նկատի ունենք քաղաքականության մեջ իրավապահ եւ անվտանգության մարմինների անօրինական ներգրավումը, ընտրացուցակների ուռճացումը, քաղաքացիների վրա զանազան ճնշումները եւ այլն: Սա բերել է հասարակության մեջ լուրջ հիասթափությունների, ընտրական համակարգի նկատմամբ անվստահության եւ երկրի միջազգային վարկանիշի նվազման:

Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ ես եւ իմ թիմակիցները չենք հանդուրժելու նման զարգացումները եւ օրենքի սահմաններում կանխարգելիչ քայլեր ենք ձեռնարկելու»,-գրել էր Վիտալի Բալասանյանը:

 

Տպել
Ամենաշատ