News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ում անշեղորեն աճում է զոնբիների դեմ զինամթերքի պահանջարկը: Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն, վերակենդանացած, արյունարբու մեռելների ոչնչացման համար նախատեսված արտադրանքը վաճառքի է հանել Նեբրասկա նահանգում գտնվող  Hornady Manufacturing Company ընկերությունը: Ընկերությունն իր կայքում կոչ է անում. «Պատրաստ եղիր զոմբիգեդոնին»:

Նշվում է, որ Hornady-ին իր արտադրանքը շատ հարմար պահի է շուկա հանել եւ զոնբիների դեմ զինամթերքը շատ արագ վաճառվում է:

Միաժամանակ, АМС հեռուստաընկերությունը գովազդում է հանրահայտ «Քայլող մեռելներ» սերիալի երրորդ սեզոնի սկիզբը, իսկ չորեքշաբթի FXM հեռուստաալիքով հերթական անգամ ցուցադրվելու է «Բարի գալուստ Զոնբիլենդ» կատակերգությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ