News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի Սելֆորդի բնակիչ Բարրի Իսթվուդը կրկին սկսել է հավատալ մարդկանց այն բանից հետո, երբ մի քանի տասնյակ մարդիկ սկսել են հավաքել եւ իրեն վերադարձնել թղթադրամները, որոնք քամին քշել էր:

Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն` վկայակոչելով BBC News-ը, միջադեպը տեղի է ունեցել Մանչեսթերում:

Իսթվուդի խոսքով, նա մտել է բանկ, իր հաշվից հանել հազար ֆունթ սթերլինգ, իսկ երբ դուրս է եկել փողոց, սայթաքել է, ընկել ու ձեռքից բաց թողել թղթադրամները: Ուժեղ քամին դրանք քշել է:

Միջադեպի ականատեսները անմիջապես հասել են օգնության, նրանք սկսել են հավաքել թղթադրամները եւ վերադարձնել Իսթվուդին:

Վերջում նա հաշվել է ձեռքի գումարը եւ պարզել, որ միայն 20 ֆունթ է պակասում: Նրան վերադարձրել են ոչ միայն գումարը, այլեւ դրամապանակը եւ բանկային քարտը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ