News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Թերթի հավաստի աղբյուրները փաստում են, որ գնալով խորանում է լարվածությունը Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի եւ ԱԺ նախկին պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի հարաբերություններում: Ըստ լուրերի՝ նրանց հակասությունը սկիզբ է առել մայիսի 6-ին կայացած ընտրական գործընթացների ժամանակ, երբ ՀՀԿ-ական քաղաքապետը չի աշխատել Դալլաքյանի համար:

Ավելին, Դարբինյանը անուղղակի խոչընդոտել է Դալլաքյանի բնականոն ընտրական քարոզարշավին: Դրա հետեւանքով նրանց հարաբերությունները քաղաքական հակասություններից տեղափոխվել են անձնական դաշտ:

Հարցը, թե ինչով է պայմանավորված Դարբինյան-Դալլաքյան լարվածությունը, Վանաձորի քաղաքապետին զարմացրեց. «Ա՜յ քեզ նորություն, ո՞ւմ է պետք ինտրիգ ստեղծել: Ես ոչ մեկի հետ էլ վատ հարաբերության մեջ չեմ: Ով սուտ խաբարներ է տարածում, նրանց էլ հարցրե՛ք»:

Այնուհետեւ հերքեց այն տեղեկությունը, ըստ որի՝ ինքը խոչընդոտել է Դալլաքյանի «ընտրական գործողություններին»:

Տպել
Ամենաշատ