News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Այսօր Աժ-ում սկսվելու է նոր ձեւավորված կառավարության ծրագրի քննարկումը: Այդ մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը:
«Խորհրդարանական չորս ուժեր` Կոնգրեսը, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն եւ «Ժառանգությունը», այդ ծրագրին «դեմ» են քվեարկելու, երկուսը` ՀՀԿ-ն ու ՕԵԿ-ը, «կողմ»:

Երեկվանից ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը փորձում էր անձամբ «բերման ենթարկել» հանրապետական պատգամավորներին` այսօրվա նիստի համար: ՀՀԿ-ն որոշել է իրեն ապահովագրել անակնկալներից եւ այնպես անել, որ նիստին ներկա լինեն իր բոլոր պատգամավորները: Անգամ Ռուբեն Հայրապետյանը, որը լուրջ հակասություններ ունի Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ եւ նախորդ գումարման Աժ-ում` Աբրահամյանի նախագահության օրոք, ցուցադրաբար չէր մասնակցում նիստերին, իսկ նոր ձեւավորված Աժ-ի առաջին նիստում, երբ Աբրահամյանը սկսեց ելույթ ունենալ, Հայրապետյանը լքեց Աժ շենքը, այսօրվա նիստին մասնակցելու է: Երեկ այդ մասին մեզ հայտնեց Գալուստ Սահակյանը: Հանրապետականները երեկ ասում էին, թե իրենց չի մտահոգում` մյուս ուժերն ինչպես են քվեարկելու, թեեւ ամեն ինչ արվում էր, որ այսօրվա նիստից որեւէ ՀՀԿ-ական չբացակայի»,- գրում է «Հայկական ժամանակը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ