News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Տեղեկատվությունն այն մասին, որ հոլիվուդյան դերասան Ջոնի Դեփը եւ ֆրանսիացի դերասանուհի Վանեսա Պարադին ամուսնալուծվել են 14 տարվա համատեղ կյանքից հետո, պաշտոնապես հաստատվել է, հայտնում է rbc.ru-ն:

«Ջոնի Դեփը եւ Վանեսա Պարադին ամուսնալուծվել են` պահպանելով բարեկամական հարաբերություններ: Խնդրում եմ, հարգեք նրանց զգացմունքները եւ նրանց երեխաների անձնական կյանքը», - Ջ. Դեփի ընտանիքի ներկայացուցչի խոսքերն է մեջ բերում Fox News հեռուստաալիքը:

Հրապարակվել են նույնիսկ  ամուսնալուծության հնարավոր պատճառները, դա կարող է լինել եւ Ջ. Դեփի ալկոհոլի չարաշահումը, եւ նրա քաղաքացիական կնոջ մշտական խանդի պոռթկումները:

49-ամյա Ջ. Դեփի եւ 39-ամյա Վ. Պարադիի սիրավեպն սկսվել է 1998 թվականին: Ջ. Դեփն սկսել է հանդիպել Վ. Պարադիի հետ սուպերմոդել Քեյթ Մոսից բաժանվելուց հետո: Ջ. Դեփն ու Վ. Պարադին ունեն 2 երեխա` դուստր Լիլի Ռոզան եւ որդի Ջոնը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ