News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Մեքսիկական Լոս Քաբոս քաղաքում G20 գագաթաժողովի գլխավոր արդյունքը կարելի է անվանել լրացուցիչ 450 միլիարդ դոլարի հատկացնելը Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) պաշարն ավելացնելու նպատակով, որը կարող է օգտագործվել ֆինանսական կայունության եւ տնտեսական ճգնաժամի հետեւանքները վերացնելու համար: Այդ մասին ասվել էր Մեքսիկայի նախագահ Ֆելիպե Կալդերոնի` մամուլի ամփոփիչ հաղորդագրության մեջ:

Այդ միջոցները միանգամից չեն փոխանցվի, դրանք դեռեւս միայն կկուտակվեն:

Միջոցներ ներդնող երկրների շարքում Կալդերոնը նշել է Մեքսիկային, Բրազիլիային, ՀԱՀ-ին, Կոլումբիային, Ավստրիային, Ավստրալիային, Մեծ Բրիտանիային, Չինաստանին, Ռուսաստանին, Իսպանիային, Ֆրանսիային, Գերմանիային, Հնդկաստանին, Լեհաստանին, Լյուքսեմբուգին, Շվեդիային, Թաիլանդին, Թուրքիային: Ռուսական ներդրումը կկազմի 10 միլիարդ դոլար, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»

Եվրագոտու անկման կամ նրանից առանձին պետությունների դուրս գալու մասին Լոս Քաբոսում խոսք չի եղել: Գագաթաժողովի եզրափակիչ հռչակագրում  նշվել է, որ G20-ի երկրները մտադիր են քայլեր ձեռնարկել եվրագոտու ամբողջականության եւ կայունության պահպանման ուղղությամբ: 

Եվրագոտում ճգնաժամի վերացման նպատակով Եվրամիության եւ «քսանի» ձեռնարկած քայլերին աջակցելու իր մտադրության մասին չորեքշաբթի հայտնել էր նաեւ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման:  

Միաժամանակ ամերիկյան նախագահը հայտարարել էր, որ եվրագոտու խնդիրները չեն կարող լուծվել G20-ի կամ ԱՄՆ-ի գործողություններով, ճգնաժամի հաղթահարման նախաձեռնությունը պետք է Եվրոպայի երկրներից ծագի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ