News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Չեխիայի խորհրդարանի ստորին պալատի (Պատգամավորների պալատի) կայքում հայտնաբերվել են էրոտիկ եւ անձնական լուսանկարներ: Այդ մասին հունիսի 19-ին հայտնում է Ziwe հրատարակչությունը, գրում է Lenta.ru-ն:

Կայքը նշում է, որ այդ ֆայլերը տեսնելու համար հարկ է եղել հատուկ հղումով անցում կատարել: Թղթապանակում եղել են նաեւ ֆիլմեր, երաժշտություն եւ ծրագրեր: Ավելի ուշ հղումն անհասանելի է դարձել:

Ինչպես հայտնում է eurozpravy.cz-ը, Պատգամավորների պալատի մամլո ծառայությունից հայտնել են, որ «մեծահասակների համար» նյութերը կայքում տղադրել են հաքերները` ընդգծելով, որ գաղտնի տեղեկատվությունը չի տուժել:

Ֆայլերի մի մասը ավելի ուշ հրապարակվել էր Uloz.to ֆայլափոխանակման կայքում: Գործակալությունը նաեւ հայտնել է, որ կայքում հասանելի տեղեկատվության մեջ եղել են խորհրդարանի անդամների անձնական տվյալներ:

Չեխիայի  Պատգամավորների պալատի նոր կայքը գործարկվել է 2012թ. մայիսի վերջին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ