News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հոլիվուդի աստղ Անջելինա Ջոլին սկսել է դիսնեյյան «Մալեֆիսենթ» հեքիաթի իր դերի աշխատանքը, որտեղ մարմնավորելու է նենգ կախարդի: Նոր կինոնկարը 1959 թվականի դիսնեյյան «Քնած գեղեցկուհի» մուլտֆիլմի կինոտարբերակն է:

«Նախկինում երբեք չարն այսքան հիասքանչ չի եղել», - գրել են տեղական լրատվամիջոցները` մեկնաբանելով գրիմավորված դերասանուհու առաջին լուսանկարները, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Ջոլին հանդես է գալիս կախարդի կերպարում եւ հանդիսատեսներին պատմում, թե ինչ է իրականում տեղի ունեցել «վաղ անցյալում»: Լուսանկարներում դերասանուհին հանդես է գալիս սեւ կոստյումով, նրա շուրթերը ներկված են վառ կարմիր շրթներկով, սակայն դրա հետ մեկտեղ կերպարն ստացվել է  չափից դուրս գեղեցիկ` նրանից վախենալու համար: 

Անջելինա Ջոլին խոստովանել է, որ ոգեւորված է դերով: «Երկամյա դադարից հետո կինոյում սա իմ մեծ աշխատանքն է»: Հեքիաթը վաճառքի դուրս կգա 2014 թվականի մարտի 14-ին  3D ձեւաչափով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ