News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Սկանդալային բացահայտումների  Wikileaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժը, որին Մեծ Բրիտանիան պետք է հանձնի Շվեդիային, Էկվադորից քաղաքական ապաստան է խնդրել` դիմելով Լոնդոնում այդ երկրի հյուպատոսություն: Այդ մասին հաղորդել է Էկվադորի արտգործնախարարը:

«Էկվադորը այժմ վերլուծում եւ քննարկում է այդ դիմումը», - Կիտոյում լրագրողներին հայտնել է Ռիկարդո Պատինոն:

Էկվադորի դեսպանատան հայտարարությունում ասվում է, որ այնքան ժամանակ, քանի դեռ դեպարտամենտը պարոն Ասանժի դիմումի վերաբերյալ եզրակացություն չի տվել, նա կշարունակի մնալ դեսպանատան տարածքում` Էկվադորի կառավարության պաշտպանության ներքո:

Ջուլիան Ասանժն ինքն է հրապարակել դիմումը, որում «շնորհակալություն է հայտնվում Էկվադորի դեսպանին եւ կառավարությանը դիմումի դիտարկման համար», գրում է BBC-ն:

Բրիտանական ԱԳՆ-ում հայտարարել են, որ Միացյալ Թագավորության ներկայացուցիչները կապի մեջ կլինեն էկվադորցի գործընկերների հետ` խնդրի լուծման համար:

Քանի որ ավստրալացին Էկվադորի դեսպանատան տարածքում է, բրիտանական ոստիկանությունը ոչինչ չի կարող ձեռնարկել, քանի որ դա «դիվանագիտական տարածք է», ասել է բրիտանական ԱԳՆ-ի ներկայացուցիչը:

Ինչպես հաղորդում է «Կոմսոմոլսկայա պրավդան», Ավստրալիայի վարչապետ Ջուլիա Գիլլարդը մեքսիկական Լոս Քաբոս քաղաքում  G20 գագաթաժողովի ամփոփիչ մամլո ասուլիսում ասել է, որ Ավստրալիան հյուպատոսական աջակցություն կցուցաբերի Ջուլիան Ասանժը:

«Ավստրալիան կշարունակի աջակցել Ասանժին այնպես, ինչպես աջակցում ենք ցանկացած ավստրալացու, ով բախվել է դժվարությունների», - հայտարարել է վարչապետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ