News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ռուս հաղորդավարուհի Քսենյա Սոբչակը, ով կես տարուց ավելի է` ակտիվ մասնակցում է Մոսկվայում ընդդիմության միջոցառումներին, հայտարարել է, որ որոշակի հանգամանքներում չի բացառում Ռուսաստանից մեկնելը:

Սոբչակը խոստովանել է, որ երկրից գնալու միտք ուներ:

«Անհնար է խուսափել այն երկրի իրավիճակից, որտեղ ապրում ես: Կարելի է գնալ, հեռանալ: Հնարավոր է, իրավիճակն ինձ ստիպի այդպես էլ անել: Ես դա չեմ բացառում», - ասել է Սոբչակը «Ֆինամ FM» ռադիոկայանի եթերում:

Պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչ հանգամանքներ նրան կստիպեն լքել Ռուսաստանը, Սոբչակը նշեց, որ դա կարող է լինել կամ «ավելի շատ ամենաթողությունը եւ վարչակարգի խստացումը Բելառուսի մակարդակի», կամ եթե  «պատերազմ սկսի ուլտրասոցիալիստական դրոշների ներքո»:

Հիշեցնենք, «Միլիոնների երթի» նախօրեին` հունիսի 12-ին, Քննչական հանձնաժողովը Սոբչակի տանը խուզարկություն էր անցկացրել մայիսի 6-ին Բոլոտնայայի անկարգությունների կապակցությամբ: Խուզարկության արդյունքում ավելի քան միլիոն եվրո, 480 հազար դոլար եւ 480 հազար ռուբլի էին առգրավել: Հունիսի 18-ին հայտնի էր դարձել, որ հեռուստահաղորդավարուհու 2011թ.  եկամուտների մասին հայտարարագրերի ստուգում է նշանակվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ