News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Իսպանացի նկարիչ Խուան Միրոյի «Գեղանկարչություն (Երկնագույն աստղը)» կտավը Լոնդոնի  Sotheby`s աճուրդում վաճառվել է 23,6 միլիոն ֆունտով (36,9 միլիոն դոլար):

Դա այդ հեղինակի ստեղծագործությունների համար ռեկորդային էր: Նրա աշխատանքների համար ռեկորդը նախկինում եղել էր 16,8 միլիոն ֆունտը:

«Երկնագույն աստղը» նկարվել է 1927 թվականին:

Թանկարժեք երկրորդ լոտը Պաբլո Պիկասոյի «Նստածը» կտավն էր: Դրա համար 6,2 միլիոն ֆունտ են վճարել, ինչը հազիվ է գերազանցել նախնական գնահատականի նվազագույն շեմը:

Ընդհանուր առմամբ, իմպրեսիոնիստների եւ ժամանակակից նկարիչների աշխատանքներից ունեցած ակնկալիքները չարդարացան, գրում է Reuters-ը: Sotheby`s-ը շուրջ 75 միլիոն ֆունտ է ստացել, լոտերից շատերը վաճառվել են նախնական արժեքով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ