News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովն այսօր` հունիսի 20-ին, նիստ է գումարել, որի ընթացքում  քննարկվելու է կառավարության հիմնական ծրագիրը: Բացի այդ առաջին նիստում կուսակցությունները պետք է հստակեցնեն իրենց դիրքորոշումը` ըստ ԱԺ կանոնակարգ օրենքի, արդյոք ընդդիմությո՞ւն են, թե՞ իշխանություն:

Նիստի ընթացքում առաջինը հանդես եկավ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը` նշելով, որ ՀՅԴ-ն ընդդիմություն է:

Այնուհետեւ ելույթ ունեցավ ՀԱԿ ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր, ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, ով եւս նշեց, որ ՀԱԿ-ն ընդդիմություն է: Վերջում ելույթ ունեցավ «Ժառանգության» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը, ով հայտարարեց կուսակցության ընդդիմադիր լինելու մասին: ԲՀԿ ներկայացուցիչները խախտեցին ԱԺ կանոնակարգը եւ այդպես էլ չհայտնեցին` իրենք ընդդիմություն են, թե` իշխանություն: Այս պահին վարչապետ Տիգրան Սարգսյանը ներկայացնում է  կառավարության ծրագիրը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ