News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Վանանդ-Հուշակերտ ավտոճանապարհի 3-րդ կմ-ում  հունիսի 19-ին` ժամը 20:55-ին  տեղի է ունեցել  ճանապարհատրանսպորտային պատահար: Ինչպես NEWS.am-ին հայտնեցին Ոստիկանության մամուլի ծառայությունում, դեռեւս չպարզված հանգամանքներում «ՎԱԶ-2103» մակնիշի 21 ՏԼ 640 պ/հ ավտոմեքենան (վարորդ` Վանանդ գյուղի բնակիչ, 25-ամյա ծնված Արթուր Վարդանյան) բախվել է ճամփեզրին կայանված «ՈՒԱԶ-469» մակնիշի 32 ՍՕ 295 պ/հ ավտոմեքենային:

Պատահարի հետեւանքով «ՎԱԶ-2103» մակնիշի ավտոմեքենայի վարորդ` Արթուր Վարդանյանը, ուղեւորներ` 25-ամյա Ղազար Չախալյանը եւ 57-ամյա Սասունիկ Վարդանյանը ստացել են տարբեր վնասվածքներ ու տեղափոխվել Արմավիրի հիվանդանոց: Ս. Վարդանյանը հիվանդանոցի ճանապարհին մահացել է: Ըստ բժիշկների` տուժածների առողջական վիճակը բավարար է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ