News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Դեթրոյթի բնակիչ ամերիկացի Ռոնալդ Փեյջը բանկային համակարգի խափանման արդյունքում Bank of America-ի բանկոմատից 1,5 միլիոն դոլար է հանել, բայց «ամերիկյան երազանքն» իրականացնելու փոխարեն մինչեւ վերջին ցենտը վատնել է խաղատանը:

Փեյջի հաշվին շուրջ 300 դոլար է եղել, սակայն տեխնիկական խափանման պատճառով խոշոր գումարներ են հասանելի դարձել:

Նորաթուխ միլիոնատիրոջը կարողացել են գտնել միայն կես տարի անց: Այդ ժամանակ նա արդեն հասցրել էր կանխիկացնել 1,5 մլն դոլար, հաղորդում է «Ռոսիյսկայա գազետան»:

Բանկը սառեցրել է Փեյջի հաշիվը եւ նրան դատի տվել: Նահանգային օրենքներով` ամերիկացուն մինչեւ 15 տարվա ազատազրկում է սպառնում` հատկապես խոշոր չափերի գումար առեւանգելու համար: Տղամարդը պետք է վերադարձնի ծախսված գումարները: Միաժամանակ Ֆեմիդայի ծառաները ամերիկացուն կարգելեն խաղատուն գնալ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ