News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Աշտարակ-Երեւան ավտոճանապարհի 1-ին կմ-ում հունիսի 19-ին` ժամը 20: 50-ի սհամաններում «ԲՄՎ» մակնիշի 11 ՕՕ 656 պ/հ ավտոմեքեն դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից, բախվել բետոնե հենասյանը եւ շրջվել:

Ինչպես NEWS.am-ին հայտնեցին ԱԻՆ մամուլի ծառայությունից, դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական ջոկատը: «ԲՄՎ-318» մակնիշի 11 ՕՕ 656 պ/հ ավտոմեքենայից դուրս է բերվել վարորդ` Արագածոտնի մարզի Նոր Եդեսիա գյուղի բնակչուհի, 22-ամյա Նուշիկ Վարդանյանը, որն անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց: Բժիշկների գնահատմամբ` տուժածի առողջական վիճակը ծանր է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ