News
Լրահոս
News
Երեքշաբթի
Փետրվար 07
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարծում է, որ ԱՄՆ-ին եւ Ռուսաստանին չի հաջողվի լուծել Հակահրթիռային պաշտպանության հիմնախնդիրը: Այս մասին նա հայտարարել է Լոս-Կաբոսում, G20-ի գագաթաժողովի արդյունքներն ամփոփող ասուլիսում:

«Կարծում եմ, որ ՀՀԿ խնդիրը չի լուծվի, անկախ նրանից` Օբաման նախագահ կդառնա, թե` ոչ: ԱՄՆ-ն առաջին տարին չէ, որ գնում է ՀՀՊ կառուցելու ճանապարհով եւ ես դեռ ոչինչ չեմ տեսնում, որը կարող էր փոխել նրանց մոտեցումը»,-հայտարարել է Պուտինը:

ՌԴ նախագահի կարծիքով, ՀՀՊ շուրջ իրավիճակը կարելի կլինի արմատապես փոխել միայն այն դեպքում, եթե ԱՄՆ-ը համաձայնի ռուսական կողմի առաջարկներին, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

«Այդ առաջարկի էությունն այն է, որպեսզի մենք` ե’ւ Ռուսաստանը ե’ւ ԱՄՆ-ը, ե’ւ Եվրոպան այդ գործընթացի իրավահավասար մասնակից լինենք: Դա նշանակում է, որ այդ գործընթացի բոլոր երեք մասնակիցները համատեղ կստեղծեին այդ համակարգը, համատեղ կկարողանային գնահատել ինչ-որ տեղից եկող սպառնալիքները, համատեղ կառավարել այդ համակարգը եւ որոշումներ կայացնել դրա օգտագործման վերաբերյալ»,-ասել է Պուտինն, ընդգծելով, որ դա կարող էր արմատապես փոխել աշխարհում անվտանգության ոլորտում առկա իրավիճակը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ