News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Այսօր` հունիսի 20-ի առավոտյան «ՎԱԶ 2108» մակնիշի ավտոմեքենան, որի մեջ պայմանագրային զինծառայողներ են  եղել Երեւան–Մեղրի ավտոճանապարհին դուրս է եկել երթեւեկելի մասից, հարվածել սարալանջի թմբին եւ գլխիվայր շրջվել:

Պայմանագրային զինծառայող 34-ամյա Էդգար Հովհաննիսյանը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է: Այս տեղեկությունը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց նաեւ ՊՆ քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի ավագ սպա Մերի Սարգսյանը:

Նրա խոսքով, վթարից հետո վարորդը եւ ուղեւորներ՝ Եղեգնաձոր քաղաքի բնակիչներ 24–ամյա Տիգրան Մխիթարյանը եւ 24–ամյա Վահե Դանիելյանը տեղափոխվել են Վայքի եւ Եղեգնաձորի հիվանդանոցներ եւ նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

Վարորդի` 24-ամյա Վալերիկ Հովհաննիսյանի վիճակը եւս լավ է: Մանրամասները կհաղորդվեն ավելի ուշ, քանի որ քննիչները դեռեւս դեպքի վայրում են:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ