News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ռուս երգիչ, «Միրաժ» խմբի նախկին երաժիշտ Ռոման Ժուկովի 5-ամյա դուստրը, Մոսկվայում, մանկական խաղահրապարակում, մահացու հարված է ստացել կարուսելի ճոճանակից, որտեղ զբոսնելիս է եղել ավագ քրոջ եւ 13-ամյա քեռու հետ:

Ողբերգությունը տեղի է ունեցել հունիսի 19-ի երեկոյան: Ճոճանակի հարվածից աղջնակը գանգի բաց կոտրվածք է ստացել: Նրան անհապաղ տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք եւ արհեստական շնչառության սարքին միացրել:

Բժիշկները 4 ժամ պայքարել են երեխայի կյանքի համար, սակայն Ելիզավետա-Վիկտորյան մահացել է, այդպես էլ դուրս չգալով կոմայից, հաղորդում է Pravda.ru-ն:

Երեխայի տատիկը թոռնուհու մահվան մեջ մեղադրել է խաղահրապարակը նախագծողին, քանի որ երկու ճոճանակներ միմյանց շատ մոտ են կառուցված:

13-ամյա Կիրիլը, ով եղել է Լիզայի հետ, պատմել է, որ աղջիկն ինքն է գլուխը մտցրել հենասյունի եւ ճոճանակի շարժվող մասի միջեւ:

Ողբերգության պահին Լիզայի մայրը հանգստանում էր Ֆրանսիայում` կրտսեր դստեր հետ: 45-ամյա Ռոման Ժուկովը նույնպես մեկնել էր Ֆրանսիա, որ ուղեկցեր ընտանիքին տուն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ