News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայտնի հոլիվուդյան դերասան Քեւին Քոսթների հարեւան Ռիք Գրիմը նրա դեմ 650 հազար դոլարի հայց է ներկայացրել:

Հայցվորը պնդում է, որ Սանտա Բարբարայում իր տան դիմաց գեղեցիկ տեսարան էր բացվում դեպի ծովափ, բայց Քեւին Քոսթները, ով, նրա խոսքով, «տառապում է պարայոյայով», իր այգում բարձր ծառեր է տնկել:

Քոսթների հարեւանը փորձել է խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով, դերասանին նամակներ գրելով եւ խնդրելով վերացնել իր այգու ծառերը, բայց Քոսթներն ի պատասխան էլ ավելի բարձր ծառեր է տնկել իր այգում:

Ինչպես հաղորդում է Life News-ը, հայցվորը պահանջում է կտրել ծառերը եւ բարոյական վնասի համար իրեն 650 հազար դոլարի փոխհատուցում վճարել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ