News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի իշխանությունները արձագանքել են Պետդումայի «Եդինայ Ռոսիա» իշխող կուսակցության պատգամավոր Իլյա Կոստունովի հարցմանը, ով պահանջում է ստուգել ընդդիմադիր ակտիվիստ Ալեքսեյ Նավալնիի ինտերնետում «ՌոսՊիլ» նախագծի ֆինանսավորման սխեման:

Ֆինանսական մոնիթորինգը ստուգումն սկսել է «Yandex-դենգի» վճարային համակարգում Նավալնիի հաշիվներից, պարզելու համար, թե արդյոք գումարներ հավաքելու սխեման համապատասխանո՞ւմ է հանցավոր եղանակներով ստացված եկամուտների օրինականացմանը հակազդելու մասին օրենսդրությանը:

Ինչպես գրում է РБК daily-ն, մայիսի կեսերին Կոստունովը հայտարարել է, որ վերլուծել է Նավալնիի դրամական միջոցների հոսքը եւ եկել տխուր եզրակացության: Ըստ նրա, ընդդիմադիր բլոգերը, հնարավոր է, փողեր է լվանում: Այսպես, «2011-ի մայիսի 4-ին նրա հաշվին 96 օրում stacvel 1 6 695 328,88 ռուբլի: իսկ հաջորդ մեկ տարվա ընթացքում այդ հաշվին ստացվել է ընդամենը 693 հազար ռուբլի»:

Ի պատասխան այս հարցման, Ռուսաստանի ֆինանսական մոնիտորինգի ղեկավար Չիխանչինը հունիսի 15-ին նշել է, որ փողերի լվացման դեպք բացահայտելու դեպքում ստուգման նյութերը կուղարկվեն իրավապահ մարմիններին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ